24.01.2026
Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք
13.03.2024
Համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսխորհրդի նախագահ Նարեկ Բալդրյանը գրում է. «Հարգելի ԵՊԿ դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ, բոլոր տարիների շրջանավարտներ Այսօրվա համակոնսերվատորիական ժողովի արդյունքում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք` Կոնսերվատորիայի` «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելու (այլ բուհերի հետ միավորելու, տեղափոխելու) դեմ։ Ստորագրահավաքի գործընթացը կհամակարգի ԵՊԿ Ուսանողական խորհուրդը։ Ստորագրահավաքի մեկնարկը` վաղը` մարտի 13-ին, ժամը 10:00-ին, կոնսերվատորիայի ճեմասրահում։ Ստորագրահավաքի ավարտը` ուրբաթ` մարտի 15-ին, ժամը 13:00-ին։ Խնդրում ենք տարածել հայտարարությունը Ակնկալում ենք ձեր կազմակերպված մասնակցությունը"։ VERELQ-ը հիշեցնում է, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային՝ «Արվեստների» ուղղության մեջ են մտնում 1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը