23.11.2024
Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը
prev Նախորդ նորություն

Հայաստանը նորից վարկ է վերցնում՝ 100 մլն դոլարի չափով

Լուսանկարը՝ 168.am-ի
Լուսանկարը՝ 168.am-ի

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 100 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական վարկ, որն ուղղվելու է պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` հոկտեմբերի 23-ին ԱԺ հերթական նիստում քննարկման ներկայացնելով օրենքի նախագիծը: Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2024 թվականի մայիսի 20-ին:


Վարկի գումարը կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար, որի մասհանման եւ սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետը սահմանված է 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: Վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` տարեկան 4 տոկոս:


Վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 10 տարի` պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:


ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Դավիթ Կարապետյանը: