Վրաաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։ Այս մասին նա անձամբ է հայտնել լրագրողներին՝ նշելով, որ հարևանների հետ հարաբերությունների խորացումը գլխավոր առաջնահերթություններից է: «Շաբաթ օրը տեղի կունենա այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է Վրաաստանի նորընտիր վարչապետը։ Նա հավելել է, որ կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և Վրաստանն ամեն ինչ կանի Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։