Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել: ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ: Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից: