24.01.2026
Պետք է մարդկանց էլեկտրոնային դեղատոմսի համակարգին ընտելանալու ժամանակ տալ. Ավանեսյան
21.03.2024
Պետք է մարդկանց էլեկտրոնային դեղատոմսի համակարգին ընտելանալու ժամանակ տալ. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ անհրաժեշտ է մարդկանց ժամանակ տալ դեղատոմսերի էլեկտրոնային դուրսգրման նոր համակարգին հարմարվելու համար: Նա իր մեկնաբանություններն է հայտնել մարտի 21-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մարտի 1-ից ներդրված այս համակարգի հետ կապված խնդիրներին ու դժգոհություններին: «Հարցերի հոսքը զգալիորեն նվազել է, և այս շաբաթ մենք նկատեցինք, որ ամեն ինչ շատ ավելի հանգիստ և առանց խնդիրների է աշխատում», - նշեց Ավանեսյանը: «Էլեկտրոնային դեղատոմս դուրս գրելու համար դեղատունը ոչ մի ծախս չի կրում, ընդհակառակը, այն 8 դրամը, որը միջինը ծախսվել է թղթի տպագրության վրա, այլևս չի ծախսվում: Այսինքն՝ մենք ունենք ծախսերի կրճատում, ոչ թե ավելացում», - ասել է նա: Ավանեսյանը նաև համակարգի ներդրման արդյունքում դեղերի ստվերային վաճառքի ռիսկ չի տեսնում՝ ընդգծելով, որ առանց էլեկտրոնային դեղատոմսի դեղերի վաճառքը ծանոթ դեղագործի միջոցով իրավախախտում է: