31.10.2024
Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են. փաստաբան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է.


"Հերթական ոստիկանական ապօրինությունն է տեղի ունեցել այս գիշեր։ Նորից «օպերատիվ տվյալներ» կեղծելով` իբր ապօրինի զենք պահելու կասկածով բերման են ենթարկվել ակտիվիստ 4 երիտասարդ, որոնցից երկուսը ձերբակալվել են։

Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։ Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար"։

Ինչ ասել եմ՝ փաստերով հիմնավորվող են. Քյարամյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին
Հաջորդ նորություն next