7.12.2024
Խաչիկ Ասրյանը մերժել է Արշակ Կարապետյանին և դուրս է եկել «Համահայկական Ճակատ» շարժումից
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի՞ Բաքվում COP-29 գագաթնաժողովին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը փակագծեր չի բացում՝ արդյո՞ք Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական գագաթնաժողովին, գրում է News.am-ը:


«Հրավեր կա, բայց այս պահին դրանից ավելի որևէ բան չեմ կարող ասել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։


Հարցին՝ արդյոք նախապայմա՞ն է գերիների վերադարձը՝ Հարությունյանը պատասխանեց, թե նախապայմանների մասին չի ցանկանում խոսել, որովհետև, ըստ նրա, ցանկացած բանակցություններում, երբ նախապայմաններ են դրվում, շատ լավ տեղ չի տանում։