28.10.2024
ՆԳՆ-ին գալիք տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 105 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Ինը ամիսներին հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 4.8 տոկոսով նվազում է արձանագրվել

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին ինն ամիսների հաշվարկով հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 4.8 տոկոսով նվազում է արձանագրվել:


ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՆԳ փոխնախարարը, ներկայացնելով տվյալները նշեց, որ ընթացիկ տարում 331-ով նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, 418-ով` վիրավորների եւ 32-ով` զոհերի թիվը:


Նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության կողմից 2024 թվականի ինն ամիսների ընթացքում քաղաքացիներին է հանձնվել 125 հազար 124 նույնականացման քարտ: Տրամադրվել է նաեւ 419 հազար 413 քաղաքացու անձնագիր: ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 14 հազար 876 անձի:


Փոխնախարարը բարձրաձայնել է ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում իրականացվող քայլերը: