24.04.2025
Ինը ամիսներին հանցագործությունների ընդհանուր թվաքանակի 4.8 տոկոսով նվազում է արձանագրվել
prev Նախորդ նորություն

Գերիների հարցով Բաքվի հետ հանդիպում է նախատեսվում առաջիկայում. ԱԱԾ տնօրեն

Հայաստանն ու Ադրբեջանը նախատեսում են առաջիկայում հանդիպում անցկացնել գերիների ու անհետ կորածների հարցով։ Ազգային ժողովի բակում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, գրում է Sputnik-ը:

«Գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում դեռ չի եղել, հնարավոր է` առաջիկայում լինի հանձնաժողովների կազմով»,– ասաց նա։

Աբազյանը նշեց, որ դեռ չի որոշվել, թե հանդիպումը որտեղ կլինի, և հորդորեց չշտապել արդյունքների հարցում։

Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար