6.04.2026
Գերիների հարցով Բաքվի հետ հանդիպում է նախատեսվում առաջիկայում. ԱԱԾ տնօրեն
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են Գլխավոր դատախազությունից:


«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են Դատախազությունից:


Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:


Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


Աղազարյանի ելույթը Քյարամյանն անպատասխան չէր թողել։

Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ թեկնածուների նոր ցուցակը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար