31.10.2024
ԱԺ նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից պահանջում են բռնագանձել շուրջ 315 մլն դրամ
prev Նախորդ նորություն

Գալիք տարում մեծ թափով շարունակվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացումը. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում հաջորդ տարվա պետբոյւջեի նախագծի ներկայացման ժամանակ տեղեկություններ է հայտնել «Ակադեմիական քաղաք» խոշորածավալ ծրագրի ընթացքի վերաբերյալ` նշելով, որ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում այդ մասով առանձին բյուջետային ծրագիր է նախատեսված:


Նշվել է, որ գալիք տարում մեծ թափով շարունակվելու է ծրագրի իրականացումը: 2024 թվականին ավարտվել է «Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, իսկ 2025 թվականին հաստատման է ներկայացվելու «Ակադեմիական քաղաքի» ամբողջական գլխավոր հատակագիծը` տեղական օրենսդրությանը համապատասխան:


Ժաննա Անդրեասյանը նաեւ տեղեկացրել է, որ մեկնարկել են քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, «Ակադեմիական քաղաքի» կառավարման մոդելի եւ տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները` միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով:


Հիմնական զեկուցողը մանրամասներ է ներկայացրել գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտներում, ինչպես նաեւ ուսուցիչների ատեստավորման, կրթամշակութային ծրագրերի վերաբերյալ: