28.10.2024
ՏԻՄ ընտրությունների օրերը հայտնի են
prev Նախորդ նորություն

ԱԳՆ-ն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ: Այս մասին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է արել X-ի իր միկրոբլոգում: 


«Հայաստանը դատապարտում է միջազգային անվտանգության խաթարմանն ուղղված գործունեությունը, որը դրսևորվեց նաև անցած շաբաթ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրականացված գործողություններում։ Մենք խորապես մտահոգված ենք ավելի լայն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով։


Հուսով ենք, որ դիվանագիտությունը հնարավորություն կտա պաշտպանել միջազգային իրավունքն ու կանխել հետագա անցանկալի զարգացումները»,- ասված է հայտարարությունում։