22.11.2024
Կառավարությունը հաստատել է նոր ներդրումային ծրագրեր
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն պատրաստ է աջակցել Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Մարագոս

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այդ մասին նախարարը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:


"Երեկ ընդունել եմ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ողջունել և բարձր եմ գնահատել ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը` նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։
Հանդիպման ժամանակ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկել ենք համայնքների հետ աշխատանքի, էներգետիկ ոլորտի, ճանապարհաշինության, ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Քննարկել ենք նաև ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր։ Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին հատկապես այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար։

Քննարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին վերաբերյալ հարցեր։

ԵՄ պատվիրակության ղեկավարը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

ԵՄ դեսպանը տեղեկացրել է, որ պատրաստ են աջակցել նաև Լոռու և Տավուշի մարզերում աղետից վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը։