22.11.2024
Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոցը կամ QR կոդով վճարումը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատել է նոր ներդրումային ծրագրեր

Հայաստանի Կառավարության հոկտեմբերի 24-ի նիստում հավանության են արժանացել երկու ընկերությունների ներդրումային ծրագրեր։ «ՋԼ տոբակո» և «Գեպոտանիք» ընկերություններին տրամադրվել է մաքսատուրքից ազատման արտոնություն։


«ՋԼ տոբակո»-ն թութունի արտադրության ոլորտում նախատեսում է 12.8 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ընկերությանը տրամադրվող մաքսային արտոնությունը կկազմի 232.8 մլն դրամ։


«Գեպոտանիք» ընկերությունը 5 մլրդ դրամի ներդրմամբ նախատեսում է ընդլայնել տանիքի ծածկերի, սենդվիչ պանելների և այլ շինարարական նյութերի արտադրությունը։ Ներկայիս 45 աշխատատեղը (672,000 դրամ միջին աշխատավարձով) մինչև 2027թ․ կհասցվի 56-ի՝ 1 մլն դրամ միջին աշխատավարձով։


Ընկերությանը տրամադրվող մաքսային արտոնությունը կկազմի 266.7 մլն դրամ։