Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը զրկվեց ավագանու մանդատից: Հիշեցնենք, ավագանին այսօր արտահերթ նիստ էր հրավիրել ընդդիմադիր հինգ անդամների մանդատից զրկելու օրակարգով: Նշենք, որ Հայկ Մարությանը մանդատից զրկվեց 34 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Մարությանը իր խոսքում հայտարարեց, որ իրեն մանդատից զրկելը քաղաքական որոշում է։ Ավելի վաղ ավագանին մանդատից զրկեց նաև ընդդիմադիր Նարինե Հայրապետյանին: