23.11.2024
Երևանն ու Բաքուն դեռ չեն քննարկել սահմանի սահմանազատման հաջորդ հատվածը. փոխվարչապետ
prev Նախորդ նորություն

QR կոդը կամ 100 դրամանոցը տրանսպորտից օգտվելու պարտադիր պայման

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդով վճարելը։


Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է միայն վճարման այս երկու տարբերակներից օգտվելը, ինչը հնարավորություն կտա ապահովել հասույթների շարունակական աճ, խուսափել ստվերներից և անցումը դեպի միասնական տոմսային համակարգ դյուրին դարձնել:

«Եթե մենք ուզում ենք Երևան քաղաքում ունենալ շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ և Երևանի քաղաքապետարանը գնում է այդ ուղղությամբ, ապա խնդրում ենք ձեզ՝ աջակցել այդ գործում և սկսել օգտվել միայն կա՛մ տոմսային համակարգից, կա՛մ, նվազագույնը, միշտ ունենալ 100 դրամանոց մետաղադրամ՝ մինչ միասնական տոմսային համակարգին ամբողջական անցումը»,- նշել է քաղաքապետը: