23.11.2024
QR կոդը կամ 100 դրամանոցը տրանսպորտից օգտվելու պարտադիր պայման
prev Նախորդ նորություն

Ռուբեն Վարդանյանն այլևս «ԿամԱԶ»-ի համասեփականատեր չէ

«Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության հիմնադիր, Արցախի  նախկին պետնախարար, Բաքվում ապօրինի կալանավորված և շինծու քրեական գործերով մեղադրվող Ռուբեն Վարդանյանն այլևս մասնաբաժին չունի  «Ավտոինվեստ» ՍՊԸ-ում։ Վերջինս բեռնատարներ արտադրող «Կամազ» ընկերության բաժնետերն է:


«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի, «ԲԻՌ-Անալիտիկ»–ի և «Կոնտուր.Ֆոկուս»–ի տվյալները։ 2023 թվականին հիմնական բաժնետերերը եղել են «Ռոստեխ» կորպորացիան (47,1%), «Ավտոինվեստ» (23,54%) և «Daimler AG» ընկերությունները(15%)։ «Ավտոինվեստ» ընկերության 15%-ը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 17-ը պատկանում էր Ռուբեն Վարդանյանին: