23.11.2024
Մանկության Ակադեմիայում տեղի ունեցավ Բերքահավաքին նվիրված տոնակատարություն
prev Նախորդ նորություն

Այս փուլում Հայաստանը չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հնարավորությունը. փոխվարչապետ

Այս փուլում Հայաստանը չի դիտարկում և նույնիսկ չի քննարկում ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հնարավորությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


Գրիգորյանը նշել է, որ «ամենայն հավանականությամբ Հայաստանը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին»։ Սակայն, ըստ փոխվարչապետի, այժմ շատ վաղ է խոսել ԲՐԻԿՍ-ին Հայաստանի միանալու հեռանկարների մասին։


«ԲՐԻԿՍ-ի շուրջ համախմբման հարցը պետք է երկար քննարկվի, որպեսզի իմ և ձեզ համար պարզ դառնա, թե սա ինչ գործընթաց է, տեղի կունենա՞, թե՞ ոչ, կա՞ն հնարավորություններ, թե՞ ոչ։ ԲՐԻԿՍ-ը շատ բարդ կոնսոլիդացիոն գործընթաց է»,- ասել է Գրիգորյանը։