Այս րոպեներին Քննչական կոմիտեի մոտ Սրբազան շարժման մասնակիցները ակցիա են անցկացնում՝ "մենք չենք վախենում շղթայվելուց":Մասնավորապես, երիտասարդները ձեռնաշղթաներով ակցիա են իրականացնում` ի աջակցություն մայիսի 31–ին ԱԳՆ–ի բակից բերման ենթարկված, ապա ձերբակալված քաղաքացիների։Նշենք, որ քիչ առաջ "Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը" հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, մայիսի 31-ին ԱԳՆ վարչական շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի փաստով ձերբակալված 27 քաղաքացիներից ոչ մեկին օրենքով սահմանված ժամկետում մեղադրանք չի ներկայացվել։