21.02.2025
Լուսանկարը` 24news.am
prev Նախորդ նորություն

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձերը աճել են մինչև չորս անգամ

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հունվարի 30-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է 2021 թվականից իրականացված գիտաշխատողների աշխատավարձերի փուլային բարձրացման արդյունքները։


Ըստ ներկայացված տվյալների, 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ գիտության ոլորտում աշխատավարձերն աճել են 105%-ից մինչև 300%-ով։


Ամենամեծ աճը գրանցվել է գլխավոր գիտաշխատողների մոտ՝ 138,100-ից հասնելով 552,900 դրամի (300% աճ)։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը բարձրացել է 288%-ով՝ 114,300-ից հասնելով 443,800 դրամի, ավագ գիտաշխատողինը՝ 246%-ով (99,000-ից 343,000 դրամ)։


Էական բարձրացում է գրանցվել նաև ղեկավար պաշտոններում. գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը աճել է 238%-ով՝ 141,400-ից հասնելով 447,200 դրամի, իսկ գիտական խմբի ղեկավարինը՝ 217%-ով (129,100-ից 410,000 դրամ)։


Կրտսեր պաշտոնները նույնպես ստացել են զգալի հավելում. կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը բարձրացել է 145%-ով՝ 85,800-ից հասնելով 210,000 դրամի, ավագ լաբորանտինը՝ 135%-ով (76,000-ից 179,000 դրամ), իսկ լաբորանտ-ճարտարագետինը՝ 105%-ով (67,300-ից 138,300 դրամ)։