13.07.2025
ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով. Օսկանյան
29.04.2024
ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով. Օսկանյան

ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել Արցախը կորցնելու հետևանքով: Այս մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքով, Հայաստանը 30 տարի հանգիստ էր, որովհետև Արցախն իր հարակից շրջաններով մեր անառիկ տարածքն էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում դա կորցրեցինք. "Դա մեր ստրատեգիական խորքն էր, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի: Եվ 2018 թվականից հետո չեմ հիշում մի դեպք, որ բանակցային օրակարգ ՀՀ-ն  հայկական շահերից բխող ինչ-որ հարց ներմուծի, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը",- ասաց Օսկանյանը: Օսկանյանը վստահ է՝ ազգային շահի հետապնդումը կարող է պատերազմի բերել, բայց ճիշտ և փոխզիջումային հենքի վրա հետապնդված ազգային շահը կարող է բերել նաև կայուն խաղաղության: