2.08.2025
Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Վնասվել են շուրջ 140 տուն և ավտոտնակ, 20 խանութ, տանիքներ, 200 ծառ. քամու հետևանքները

Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին, գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։


Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։ Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից վտանգավոր կերպով կախված թիթեղների և կառուցատարրերի ապամոնտաժում և հեռացում, ինչպես նաև՝ վնասված ծառերի մասնատում և դուրսբերում։ Էլ․ ցանցի մասնագետների հետ համագործակցությամբ ապամոնտաժվել են վնասված էլեկտրասյուներ։


Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։


Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով՝ ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։

ԱԺ փոխնախագահը՝ Թուրքիայի հետ սահմանների բացման հնարավորության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան