9.05.2025
Բաց նամակ և ստորագրահավաք՝ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ
06.03.2024
Բաց նամակ և ստորագրահավաք՝ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ

Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջը: Բաց նամակում, մասնավորապես, նշված է.«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան ԽաչատրյանիՀարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները, Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը,Արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի մտահոգություններն ու տրամադրությունները՝Արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախի բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները Ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները՝1. Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.2. Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.3. Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.4. Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.5. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.6. Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.7. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.8. Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.9. Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.10. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.11. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.12. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար: Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները:Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում: Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը»:06 մարտի 2024թ.Կազմակերպություններ՝1. Արցախի պահեստազորի սպաների միություն ՀԿ, Նախագահ՝ Յուրի Քարամյան2. Արցախի ազատամարտիկների միություն ՀԿ, Աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան3. Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն ՀԿ, Նախագահ՝ Արմեն Ասրյան4. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտուր Առստամյան5. «Արցախի պատերազմի վիրավորների միություն» ՀԿ, Նախագահ՝ Դավիթ Բաբայան6. «Հայկի սերունդ» ՀԿ, Նախագահ՝ Արմինե Պետրոսյան7. «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտակ Բեգլարյան8. «Վերածնված հայրենիք» ՀԿ, Նախագահ՝ Տարոն Հակոբյան9. Արցախի փախստականների միություն ՀԿ, Նախագահ՝ Սարասար Սարյան 10. Արցախի գրողների միություն ՀԿ, Նախագահ՝ Նորեկ Գասպարյան11. Գեն նախաձեռնությունների կենտրոն հիմնադրամ, Ղեկավար՝ Արմինե Ավագիմյան12. Մայրություն Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Միքայելյան 13. Արդարություն և վերադարձ ՀԿ, Համահիմնադիր՝ Արմեն Պետրոսյան14. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ, Նախագահ՝ Կիմ Գաբրիելյան15. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ, Նախագահ՝ Միքայել Գասպարյան 16. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ալբերտ Մարդյան17. «Փախստականների կանանց միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ռուզաննա Ավագյան18. «Մտքի ուժը» ՀԿ, Նախագահ՝ Արամայիս Աղաբեկյան19. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հովիկ Ավանեսով20. «Լուսաբաց» ՀԿ, Նախագահ՝ Սերգեյ Բեգլարյան21. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մհեր Հարությունյան22. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Գևորգյան23. «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ, Նախագահ՝ Իրինա Գրիգորյան24. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Մերի Դավթյան25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Ալվինա Ներսեսյան26. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Ավագյան27. «Երիտասարդները հանուն արդարության» ՀԿ, Նախագահ՝ Սնեժանա Թամրազյան28. «Ելարան» երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալիզացման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Եսայան 29. «Մեր տուն-Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Անահիտ Թովմասյան30. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Ապրես Մարգարյան31. «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ, Նախագահ՝ Վիտյա Յարամիշյան32. «Արցախի Հանրապետության խուլերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Բելլա Գրիգորյան