Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը՝ 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով. 1) Գրիգորյան Վահե.2) Կարապետյան Նորա.3) Քոչարյան Վիգեն»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։