14.06.2025
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն
prev Նախորդ նորություն

Արա Աբրահամյանը Բաքվում հարկադիր վայրէջք կատարած հայերի անվտանգության հարցով դիմել Է ՌԴ ԱԳՆ

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում գտնվող հայերի անվտանգությունն ապահովելու խնդրանքով:


Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքներում առաջացած սահմանափակումների հետևանքով՝ ավելի քան 10 ինքնաթիռ է վայրէջք կատարել Բաքվում, որոնք Մինսկից Մոսկվայից, Կազանից և այլ քաղաքներից ուղևորվում էին դեպի Դուբայ: Ուղևորների մեջ կան նաև ծագումով հայ և հայկական ազգանուն ունեցող քաղաքացիներ:


Հաշվի առնելով այն հայատյած քարոզչությունը, որ իրականացնում և ներշնչում է ադրբեջանի հասարակության մեջ պաշտոնական Բաքուն, ինչպես նաև 44 օրյա պատերազմից առաջ և հետո Բաքվում հայտնված հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի և ձերբակալությունների փաստերը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ և կանխել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից հնարավոր ապօրինությունները:


Ըստ այդ ուղևորների՝ Ռուսաստանի հայերի միությանը դիմած հարազատների խոսքերի՝ հիմա Դուբայ մեկնող մեր հայրենակիցների հետ կապը դադարել է:


Ռուսաստանի հայերի միությունը հորդորել է նաև ՀՀ ԱԳՆ-ին, որպեսզի ապահովեն հայերի անվտանգությունը, ովքեր ակամա վայրէջք են կատարել Բաքվում:

Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը