14.06.2025
Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու խնդիր չի դրել իր առջև. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Սիսիան համայնքի նախկին ղեկավարը ճանաչվել է մեղավոր, բայց ազատվել է պատասխանատվությունից

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 26-ի դատավճռով՝ Սիսիան համայնքի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս, 314-րդ հոդվածի 1-ին մաս):


Այս մասին հայտնում են դատախազությունից:


Արթուր Սարգսյանի հետ հանցակցությամբ նույնաբնույթ արարքներ կատարած 6 անձինք (այդ թվում՝ պաշտոնատար) Դատարանի վճռով ևս մեղավոր են ճանաչվել:


Արթուր Սարգսյանին մեղադրանք էր ներկայացվել Սիսիանի համայնքապետարանի միջոցներով համայնքի կարիքների համար իրականացված գնման գործընթացքում այլ անձանց հետ հանցակցությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար, որի արդյունքում Սիսիան համայնքին պատճառվել էր 3 միլիոն 631 հազար դրամի գույքային վնաս:


Վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով Արթուր Լավրենտի Սարգսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից:


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 

Ծառայության վճարովի կրճատման մասին օրինագիծը մերժվեց ԱԺ հանձնաժողովում
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը