Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մանրամասն ներկայացնել Ադրբեջանի նախագահի հետ քննարկումների ընթացքը՝ «ոչ այնքան դրական» համարելով բանակցությունների սենյակի մթնոլորտը։ «Թույլ տվեք գոնե այսօր փակագծեր չբացեմ այն մասին, թե ինչ է կատարվում բանակցային սենյակում, քանի որ այս սենյակում այնքան էլ դրական մթնոլորտ չկա»,- հրավիրված ասուլիսում ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ «որոշ մեկնաբանություններ» կարող են խանգարել իրավիճակի նորմալացմանը։