20.06.2025
Վարդանյան. Սա հերթական ապօրինություն է, և այս իշխանությունը չի մարսելու այն
prev Նախորդ նորություն

Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կարող է կործանարար լինել ողջ տարածաշրջանի համար

Իրանի ու Իսրայելի միջև սրվող հակամարտությունը վտանգավոր զարգացումների շղթա է առաջ բերում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ թողնել ոչ միայն այդ երկրների, այլև ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։


«Խնդիրն արդեն դուրս է եկել Իրան-Իսրայել առճակատման շրջանակներից։ Նկատվում են կոպտագույն քայլեր՝ ուղղված նույնիսկ Իրանի հոգևոր առաջնորդին, ինչը կարող է բերել իրադարձությունների անվերահսկելի զարգացման։ Եթե հարվածներ հասցվեն միջուկային օբյեկտներին, դա աղետալի հետևանքներ կունենա՝ անդրադառնալով նաև հարևան պետություններին, այդ թվում՝ Հայաստանին», – ընդգծեց պատգամավորը։


Նրա կարծիքով՝ նման սցենարները Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր են, իսկ հակամարտության նման ճակատում սրումը միայն խորացնելու է տարածաշրջանային անկայունությունը։


«Կա մեկ ուղի՝ խաղաղ և դիվանագիտական լուծում։ Թեև առկա խնդիրները ծանր են ու բազմաշերտ, դրանց պատերազմական լուծումը գոյություն չունի։ Սա միանշանակ է», – ասաց Աբրահամյանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետի հետ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին