17.07.2025
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն
prev Նախորդ նորություն

Վարդանյան. Սա հերթական ապօրինություն է, և այս իշխանությունը չի մարսելու այն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերը հիշեցնում են Սահակաշվիլու ճանապարհը, որն ավարտվեց վրաց եկեղեցու դեմ արշավով ու ժողովրդի հակահարվածով։


Նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է՝ եկեղեցուն սատարելու համար․ «Նրա խոսքում ոչ մի սպառնալիք չկար։ Միայն հիվանդ միտքը կարող է դա վերածել պետականության դեմ ոտնձգության»։


Ըստ պատգամավորի՝ եկեղեցու դեմ արշավը նպատակ ունի հասարակությունը պառակտել և իրականացնել արտաքին, ադրբեջանա-թուրքական օրակարգ։


«Դուք չեք Հայաստանի Հանրապետությունը։ Ձեր հիմքում վախն է, աղքատության բարդույթը և կեղծիքը։ Բայց ժողովուրդը ձեզ էլ կասի իր խոսքը», – եզրափակեց Վարդանյանը։


 


 

Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը կարող է կործանարար լինել ողջ տարածաշրջանի համար
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով