2.08.2025
Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել Է Հնդկաստանի 110 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում քննարկել է ռազմական արտադրանքի վերահսկման հարցեր

Հունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։


ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի հետ: Քննարկվել են Վասենաարյան համաձայնագրի շրջանակում համագործակցությանն ու դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:


Պատվիրակությունն ունեցել է նաև առանձին հանդիպումներ ԱՄՆ և Ֆրանսիայի գործընկերների հետ: Քննարկվել են ռազմական նշանակության արտադրանքի վերահսկման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ադրբեջանը չունի որևէ պատճառ Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար. Խանդանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան