Օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: ՀՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: