4.04.2026
Բակո Սահակյանը ստորագրել է Կարապետյանի ազատման հրամանագիրը
02.04.2019
Բակո Սահակյանը ստորագրել է Կարապետյանի ազատման հրամանագիրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնց հրաժարականի դիմում էր։ «Վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում»,-տարածած հայտարարության մեջ նշել էր Կարապետյանը։