29.11.2024
Դրական դինամիկայի պահպանման պարագայում հայ զբոսաշրջիկը մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան
08.08.2017
Դրական դինամիկայի պահպանման պարագայում հայ զբոսաշրջիկը մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը մեկնել է Հուրգադա՝ հուլիսի 14-ին Հուրգադայի հյուրանոցներից մեկում հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացու ապաքինմանն աջակցելու նպատալով: Եգիպտոսում ՀՀ դեսպանատան Twitter-ից տեղեկանում ենք, որ վիրավորված ՀՀ քաղաքացու վիճակը գնահատվում է միջինից լավ: Ըստ պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանի՝ դրական դինամիկայի պահպանման պարագայում հայ զբոսաշրջիկը մոտ ժամանակներս կվերադառնա Հայաստան:  Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կահիրեի հիվանդանոց տեղափոխված ՀՀ վիրավոր երկու քաղաքացիներից մեկը դուրս է գրվել, մյուսը շարունակում է բուժումը: Հուլիսի 14-ին 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա, որի հետեւանքով սպանվել են գերմանացի երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ, վիրավորվել են։ Ավելի ուշ վիրավոր զբոսաշրջիկներից մեկը ևս մահացավ հիվանդանոցում: