29.11.2024
«Ընենց որ՝ քիչ ծխեք». Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունն ընդունվեց
03.08.2017
«Ընենց որ՝ քիչ ծխեք». Ծխելու դեմ պայքարի ռազմավարությունն ընդունվեց

Հայաստանի կառավարությունն ընդունվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակն է ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան 1,5-2 տոկոսով նվազեցնելը: Ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ ուղղություններով` 1. Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում:2. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում:3. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում:4. Դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում:5. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:6. Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: Այսպիսոով Ռազմավարության ներդրման ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք իրավական ակտերի փոփոխություններ և լրացումներ` ԱՀԿ Ծխելու դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ: Միջոցառումներն իրականացվելու են մեկ փուլով` 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով. Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով: Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կողմից ռազմավարությունը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ընենց որ՝ քիչ ծխեք»: