29.11.2024
Հովհաննես Սահակյանը նշանակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ
09.08.2017
Հովհաննես Սահակյանը նշանակվել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշման համաձայն՝ Հովհաննես Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։ Նշենք, որ Հովհաննես Սահակյանը Ազգային Ժողովի հինգերորդ գումարման ամենաակտիվ պատգամավորներից էր: Նա գլխավորում էր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը: Կենսագրությունը Ծնվել է 1977թ. փետրվարի 25-ին քաղաք Սպիտակում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան: 2002-2005թթ. ՀՀ բնապահպանության նախարարության նորմատիվամեթոդական վարչությունում աշխատել է առաջատար, ապա` գլխավոր մասնագետ: 2004-2005թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա` վերահսկողության վարչության պետ: 2006-2009թթ.` հիմնադրամի նախագահի տեղակալ: 2009-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության քարտուղար: 2012թ. հունիսի 18-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2003թ.) եւ հուշամեդալով (2006թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2008թ., ՊՆ), «Մխիթար Գոշ» մեդալով (2016թ.): Ամուսնացած է, ունի երկու զավակ: