Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք է տեղի ունեցել: Грузия Online-ի հաղորդմամբ, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: