ՀՀ–ում երեք շաբաթ տևած քաղաքական ճգնաժամից հետո իշխող ՀՀԿ–ն կարծես թե որոշել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին նշանակել կառավարության ղեկավար, փոխանցում է Le Monde–ը։Բողոքի ցույցերը դուրս են եկել Երևանի սահմաններից` շրջափակվել էին օդանավակայանը, երկաթուղին, ճանապարհները։Հոդվածում նշվում է, որ Փաշինյանը վստահություն է ցուցաբերում։ Նա ուժեղացրել է իր դիրքերը ԲՀԿ–ի ու Դաշնակցության միջոցով, որոնք պատրաստ են աջակցել նրա վարչապետությանը։Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը հայտարարել է, որ Փաշինյանն ունի բոլոր հատկանիշները վարչապետ ընտրվելու համար` ՀՀԿ–ն ամբողջությամբ կապիտուլյացիայի է ենթարկվել։