27.11.2024
«Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է. qաղաքապետ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը Ամուլսարի հարցում չի բացառում արբիտրաժային գործընթացները

Առհասարակ բոլոր հանքերի շահագործման բնապահպանական խնդիրներով մտահոգված եմ, և Ամուլսարի հարցը բացառություն չէ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը։


Նա նաև չբացառեց, որ Ամուլսարի հարցում կարող են լինել արբիտրաժային գործընթացներ, սակայն մանրամասնել հրաժարվեց:


Լրագրողի հարցին, թե կա՞ որևէ պարտադրանք հանքի շահագործման մասով, փոխվարչապետը նշեց, որ միակ պարտադրանքն այն է, որ պետությունը պետք է լինի իրավական պետություն և օրենքի երկիր:


Իսկ ահա դիտարկմանը, թե ինքն անձամբ ի՞նչ շահագրգռվածություն ունի Ամուլսարի հանքի շահագործման հարցում, հաշվի առնելով նաև «Էլարդ» ընկերության հետ իր փոխկապվածության մասին խոսակցությունները, փոխվարչապետը շեշտեց, թե իր միակ շահագրգռվածությունը պետական շահի պաշտպանությունն է և պահպանումը:


«Որևէ այլ շահագրգռվածություն ես չունեմ և չեմ կարող ունենալ»,- ընդգծեց Ավինյանը։


Հարցը՝ ինքն անձամբ կո՞ղմ է Ամուլսարի հանքի շահագործմանը, մնաց անպատասխան: