27.11.2024
Հերթը հասավ Երվանդ Զախարյանին. ապօրինի օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10.000քմ հողատարածքը
prev Նախորդ նորություն

«Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարումն ընթացքի մեջ է. qաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն 6-րդ օրն է՝ դուրս չի եկել աղբահանության:


Դիտարկմանը, թե արդյոք դա կարող է հիմք հանդիսանալ «Սանիթեքի» հետ պայմանագրի լուծարման՝քաղաքապետն ասել է.«Սա հիմք է հանդիսանում պրոցես սկսելու, որն ընթացքի մեջ է», հայտնում է Aysor.am-ը:


Ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իր կողմից ծառայությունների մատուցումը վտանագված է, քանի որ ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:


«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել՝ համաքաղաքացիների ներողամտությունը հայցելով ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար: