Սերժ Սարգսյանի կուսակցության կողմից իշխանության կորուստը նշանակում է մոնոլոպոլիաների ու անօրինական հարստություններ կուտակելու աղբյուրի նկատմամբ կորուստ։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Թոմ դե Վաալը։Նա նշել է, որ ՀՀ–ում կարող է ստեղծվել անկախատեսելի իրավիճակ։ Տնտեսության նկատմամբ հսկողության կորստի վախը ՀՀԿ–ին ստիպելու է մինչև վերջ պայքարել իշխանության համար։Ըստ նրա, իշխանությունները հետևություններ են արել 2008թ.–ից ու զերծ եմ մնացել ուժային լուծումներից։ Նիկոլ Փաշինյանը քննադատել է իշխանություններին ԵԱՏՄ–ին անդամակցելու համար։ Սակայն հաղթանակից հետո Փաշինյանին դժվար կլինի կտրուկ կերպով խզել կապերը ՌԴ–ի հետ, քանի որ ՀՀ–ն շատ է կախված Մոսկվայից։Նա հավելել է, որ ՀՀ–ն իրականացնելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն։