Դավիթ Մինասյանը կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ խնդիրներ ունի
Դավիթ Մինասյանին առավոտյան «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին Աբովյանի հիվանդանոց, իսկ այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Սուրբ Աննա եկեղեցում միջադեպից հետո 2 ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի մայրը՝ Գայանե Մինասյանը։
«Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» ԲԿ–ից տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։
«Մենք ցանկացանք, որովհետև իրեն այս կարելի է, այս չի կարելի, ալերգիա ունի անաֆիլակսիայով, սիստեման միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասեցի՝ չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական խնդիրներ կան, իր աղիները վիրահատված է, տարբեր ալերգիաներ ունի, շնչահեղձություն ունի, գլխուղեղի անոթների խնդիր ունի, երբ որ կապտում է, սառը քրտինք է տալիս, գիտակցության կորուստ է ունենում»,–ասաց նա՝ խնդրելով ընդհատել զրույցը, քանի որ պետք է մեկնի «Նաիրի» ԲԿ։