29.11.2024
Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկ ստանալու հարցը․ ֆիննախ
17.07.2017
Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է «ռազմական» նոր վարկ ստանալու հարցը․ ֆիննախ

«Ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է, որոնք սկսվել են այս տարի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտաարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:   «Հայաստանը Միջնաժամկետ ծախսային ծրագրով (ՄԺԾԾ) նախատեսում է տարեկան 60 մլն ԱՄՆ դոլարով ավելացնել պաշտպանական ոլորտին հարկացումները և «ռազմական» նոր վարկի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է»,- նշել է նա: Թեպետ նա մանրամասներ չներկայացրեց ռազմական նոր վարկի չափի, հնարավոր տրամադրաման ժամկետների մասին և թե ռազմական ոլորտի ինչ ծրագրի համար է այն (սպառազինության գնում, արդիականացում կամ այլ) ծախսվելու, սակայն նշեց, որ ռուսական կողմի հետ այս գործընթացը կրում է շարունակական բնույթ: «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և նման քննարկումները կրում են շարունակական բնույթ», - ասաց նա:   Ավելի վաղ Մոսկվան Երևանին տրամադրել է 200 մլն դոլարի պաշտպանական նշանակությնա վարկ, որի շրջանակներում իրականացվում են Հայաստան սպառազինությունների ու զինատեսակների մատակարարումներ: Ավելի վաղ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հայտարարել էր, որ Հայաստան-Ռուսաստան 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ: Ըստ նրա, 2017 թ-ին մատակարարումը լինելու է ինչպես 200 մլն-ի շրջանակում, այնպես էլ ըստ ընթացիկ պայմանավորվածությունների: Այդ վարկի շրջանակներում Հայաստան է մատակարարվել «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» մոդելի զինատեսակներ, և հակատանկային նոր համակարգեր: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև «Իսկանդեր» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր: Հայաստանն այսպիսով դարձավ իր զինանանցում «Իսկանդեր» համակարգեր ունեցող առաջին ԱՊՀ երկիրը: Ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարարը նաև նշեց, որ ՄԺԾԾ-ով նախատեսում է մինչև 2020 թ-ը տարեկան շուրջ 60 մլն դոլարով ավելացնել ռազմական ոպորտին հատկացվող ծախսերը: Պաշտպանության ծախսերի ավելացման նպատակը, նախարարի խոսքով, բանակի խնդիրների լուծումն է: Նա հստակեցրեց, որ կառավարությունում նպատակ ունեն պաշտպանության ոլորտի ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 4 տոկոսին: Այժմ այն կազում է ՀՆԱ-ի շուրջ 3,6 տոկոսը՝ մոտ 450 մլն դոլար: