26.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։


Միաժամանակ դատարանը ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։


Հիշեցնենք, Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին: Նույն օրն առավոտյան խուզարկություններ են կատարվել նրանց պատկանող տարածքներում: Նրանց առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։