29.11.2024
Հարավային Կորեան Հայաստանում հետաքրքրված է մշակութային և առողջարանային զբոսաշրջությամբ
20.07.2017
Հարավային Կորեան Հայաստանում հետաքրքրված է մշակութային և առողջարանային զբոսաշրջությամբ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հանդիպել է Հարավային Կորեայի Ջելաբուկ-Դու շրջանի զբոսաշրջային բաժնի ներկայացուցիչ Ին Յոնգ Չոին և զբոսաշրջային ասոցացիայի ներկայացուցիչ Սի Յան Չուին։Պատվիրակության ներկայացուցչներին ներկայացվել է շնորհանդես` Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունների և զբոսաշրջային արդյունքի մասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` ուղղված Հայաստանի և Հարավային Կորեայի միջև զբոսաշրջության բնագավառում հետագա համագործակցության ամրապնդմանը: Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների միջև ճանաչողական այցերի կազմակերպման, զբոսաշրջության ոլորտի փորձագետների և լրագրողների համար փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպման հարցերին, ինչպես նաև Հայաստանի և Հարավային Կորեայի մասնավոր հատվածների ներկայացուցիների միջև համագործակցության հնարավորություններին:Հարավային Կորեան Հայաստանում հետաքրքրված է մշակութային-ճանաչողական, կրոնական և առողջարանային զբոսաշրջությամբ:Պատվիրակության ներկայացուցիչների խոսքով` կորեացիները հետաքրքրված են նոր զբոսաշրջային վայրերի բացահայտմամբ, իսկ Հայաստանը նրանց համար հենց այդպիսին է: