29.11.2024
Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է. ՀՀ նախագահ
15.07.2017
Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է. ՀՀ նախագահ

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք և այն պետք է իրացվի: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:  Նախագահի խոսքով՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է, որ կապահովագրի պայմանների պահպանումը ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծման պարագայում. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ դա կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»,- շեշտել է նա: Անդրադառնալով լարվածության, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանա իր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնի այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը: Եվ անդրադարձել է նաև Իսկանդերները խոցելու հակառակորդի հայտարարություններին. «Ով կարծում է, որ Իսկանդերը միայն բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է Իսկանդերը: Այ, երբ իմանա՝ կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հավելել է Սերժ Սարգսյանը: