25.11.2024
Հերթը հասնում է Գագիկ Խաչատրյանին. ինպե՞ս են փոշիացրել է Դիլիջանի ուսկենտրոնի փողերը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ. Փաշինյանն ասել է՝ ինչու է մեկնում Սանկտ-Պետերբուրգ

Վաղը մեկնում եմ Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին (վարչապետերի ֆորմատ): Այս մասին Facebook-ի իր պաշտոնական էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հուլիսի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհդրի հերթական նիստը, որը կնախագահի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։


Նա հիշեցրել էր, որ ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններից հետո ձեռք բերած կարգավիճակի բերումով Հայաստանի վարչապետը ներգրավված է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդում՝ երկրների ղեկավարների ֆորմատում եւ այս հարցը լուծված է նաեւ դե յուրե, այսինքն՝ այստեղ Հայաստանը շարունակելու է ներկայացնել վարչապետը:


Միեւնույն ժամանակ նա բացատրել է, թե ինչու է ինքը մասնակցում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքին:


«ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքի իրավական կարգավորումները դեռեւս չեն համապատասխանեցվել ՀՀ Սահմանադրության նոր տեքստին եւ վարչապետերի խորհրդի նիստին իմ չմասնակցելու պարագայում որոշումներ չէին կարող ընդունվել եւ ֆորմատը կաթվածահար կլիներ», - նշել է նա՝ հավելելով, որ Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել է՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը «մեր նպատակը չէ»:


«Քանի որ դեռեւս Թավշյա հեղափոխության օրերին հայտարարել եմ, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար անելը մեր նպատակը չէ, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ անենք այդ կազմակերպությանը մեր երկրի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, կայացրել եմ Սանկտ-Պետերբուրգ մեկնելու որոշում», - նշել է վարչապետը:


Սանկտ-Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵԱՏՄ պետությունների թվային զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում փոխգործակցության, արդյունաբերական կոոպերացիայի և մաքսային համագործակցության, ինչպես նաև ԵԱՏՄ իրավանորմատիվային բազան կատարելագործելու հարցերը։


Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ հեռաախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել էին ԵԱՏՄ-ին եւ հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: