25.11.2024
Փաշինյան․ Կոռուպցիայի հետ փոխզիջում չի լինելու
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը Հատուկ քննչական ծառայությունում են

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) շենքում է: Այս մասին հայտնում է ՀՔԾ խոսնակ Մարիա Օհանջանյանը։


Նրա խոսքով, այս պահին քննչական գործողություններ են իրականացվում և հավելյալ տեղեկություններ կլինեն ավելի ուշ:


«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննության նպատակով Հատուկ քննչական ծառայությունում է գտնվում այժմ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի արդյոք քրեական գործում ներգրավելու որպես մեղադրյալ, Խաչատուրովը պատասխանեց՝ «ոչ»: 


Խաչատուրովը, ով 2008 թվականին զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը, Մարտի 1-ի գործով ունի վկայի կարգավիճակ։