25.11.2024
Ռոբերտ Քոչարյանը և Յուրի Խաչատուրովը Հատուկ քննչական ծառայությունում են
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել “մարտի 1”-ի գործով. նա կկալանավորվի՞

Հայաստանի երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել “մարտի 1”-ի գործով առ այն, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Մեղադրանքն առաջադրվել է Ռոբերտ Քոչարյանի՝ “մարտի 1”-ի գործով այսօր ՀՔԾ-ում մոտ երեք ժամ տեւած հարցաքննությունից հետո: Քոչարյանի մուտքն ու ելքը ՀՔԾ-ից տեղի ունեցավ գաղտագողի՝ լրագրողների աչքից խուսափելու համար: Նշվում է նաեւ, որ հարցաքննությունը Քոչարյանի պահանջով տեսանկարահանվել է:


Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


“Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար”, - ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:


Նշենք, որ համարաձայն Սահմանադրության 140 հոդված-ի 2-րդ կետի Հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար:


Ուստի մասնագետների շրջանում հարց է ծագում՝ 2008 թ-ի մարտի 1-2-ին (Քոչարյանը դե-յուռե դեռ նախագահ էր) Ռոբերտ Քոչարյանի գործողություններն "իր լիազորությունների ժամկետո՞ւմ" են եղել եւ բխե՞լ են արդյոք "իր կարգավիճակից":