17.07.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Ներդրումներ վերամշակման և ապակու արտադրության ոլորտներում՝ պետական աջակցությամբ

Լուսանկարը` www.ingos.ru
Լուսանկարը` www.ingos.ru

ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատել է երեք ընկերությունների, որոնք ներդրումային ծրագրեր են իրականացնում մարտկոցների վերամշակման, փաթեթավորման և ապակե տարաների արտադրության ոլորտներում։


Հուլիսի 17-ի նիստում ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց MEL METAL, EDGAR PARTNERS և SARANIST ընկերություններին՝ որպես գերակա ոլորտներում իրականացվող ներդրումային ծրագրերի խթանման միջոց։


MEL METAL ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին և գործում է Արտաշատում, նախատեսում է օգտագործել ներմուծվող սարքավորումները կապարաթթվային մարտկոցների վերամշակման համար։ Ընդհանուր ներդրումների չափը կազմում է շուրջ 3.1 միլիոն դոլար։ Ներկայումս ընկերությունում աշխատում է 27 մարդ՝ 350 դոլար միջին աշխատավարձով։ Ծրագրի ավարտին աշխատողների թիվը կավելանա՝ հասնելով 42-ի, իսկ միջին աշխատավարձը՝ 440 դոլարի։ Ներմմբող ապրանքների արժեքը կազմում է 334 հազար դոլար, մաքսատուրքից ազատման չափը՝ մոտ 21 հազար դոլար։


EDGAR PARTNERS ընկերությունը, որն ստեղծվել է 2011 թվականին և գործում է Կոտայքի մարզում, ներմուծված հումքը կօգտագործի բազմաբնույթ փաթեթավորման նյութերի, պիտակների և տպագրական արտադրանքի արտադրության համար։ Ներդրումների ծավալը՝ հումքի համար 5.4 միլիոն դոլար, սարքավորումների համար՝ 1 միլիոն դոլար։ Ներկայումս այստեղ աշխատում է 37 մարդ՝ 552 դոլար միջին աշխատավարձով, իսկ մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի ավելացում մինչև 48՝ 610 դոլար միջին աշխատավարձով։ Ներմմբող ապրանքների արժեքը կազմում է 5.4 միլիոն դոլար, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը՝ 292 հազար դոլար։


SARANIST ընկերությունը, որը գործում է 1989 թվականից Կոտայքի մարզում, ներմուծված հումքը կօգտագործի ապակե տարաների արտադրության համար։ Ընկերությունը ծրագրում է 9.1 միլիոն դոլարի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Այժմ աշխատում է 590 մարդ՝ 960 դոլար միջին աշխատավարձով, իսկ 2028-ին աշխատողների թիվը կաճի մինչև 605՝ 1 050 դոլար միջին աշխատավարձով։ Ներմմբող ապրանքների արժեքը կազմում է 9.1 միլիոն դոլար, իսկ մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է մոտ 462 հազար դոլար:


 

ՄԻՊ-ը չի տեսակցել կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով