17.07.2025
ՔՀՀ-ներում միջազգային չափորոշիչներով ուղեցույցներ են մշակվել
prev Նախորդ նորություն

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին հայտնում են ԱԽՔ-ի գրասենյակից:


Արմեն Գրիգորյանը ցավակցություն է հայտնել Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքի անդամներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր:


Արմեն Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը:


Քննարկվել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի շրջանակներում Գրիգորյանն ու Ահմադիանը կարևորել են տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման հրամայականը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով